19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարեւանին, այլեւ…… Շ.Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարչ Քոչարյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմի առաջին փուլն է ավարտված:

“Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի եւ ավտորիտարիզմի հոմանիշ, եւ բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ եւս արժանի հակահարված է ստանում։

Իր վրեժը Ալիեւ-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։

Այսպիսի մթնոլորտում են ձեւավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետեւանքներով հանդերձ: Միջագզային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել եւ իրականության դաշտ հետ բերել։

Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարեւանին, այլեւ շարունակելու ենք ակտիվ մասնակցությունն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ