29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի. Դժվար է լինելու. Նիկոլ Փաշինյա

AEACD977-1F5E-4874-87EA-248DEAD0D6A0

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք կորոնավիրուսի հաստատված ռեկորդային այսօրվա թվերըփոխում են իրենց պլանները՝ սահմանափակումների թուլացման հետ կապված, ի պատասխան Ավինյանն ասաց, որ դեռ չի փոխում, քանի որ շրջանակը կոնկրետ է:

«Ունեցել ենք հիվանդանոցում լուրջ խնդիր և այդտեղ էլ շրջանակը քիչ թե շատ կոնկրետ է: Ամեն դեպքում, դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, դեռևս, կարծում եմ, որ նման փոփոխությունների կարիք չկա», – ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական ոլորտներ պարտադիր կանոնների պահպանմամբ բացվելու են, կրթական համակարգը փակ է լինելու, էական սահմանափակումներ են գործելու մշակույթի, զվարճանքի ոլորտներում:

Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտանիքով երեկ դուրս է եկել քայլելու և փողոցում ահագին մարդ նկատել։

«Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում և, եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի։

«Բայց սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար, որ ակնհայտ է՝ առնվազն մյուս տարվա մարտ, ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ