20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի պատասխան հայհոյանքի՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է իր և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարևել է Արթուրին։

«Ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի բարև …, ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ լինել անկեղծ և պատմել գրեթե ամեն ինչ։ Ես մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով հիմա դիտում է, յուրաքանչյուր երիտասարդ, չի կարող ասել, թե թերեւս ճիշտ էր այլ կերպ վարվելը»,- պատմեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը պետական պաշտոնյա է, չի կարող թույլ տալ, որ փողոցում քայլող որևէ մեկը իրեն բարև տվողին սեռական բնույթի հայհոյանք տա։
Սիմոնյանի խոսքով՝ հարվածին հաջորդել է փոքր ծեծկռտուք։ Նա նշեց, որ Դանիելյանի հետ գտնվող երկու անձինք ևս հարվածել են իրեն և ծեծկռտուք է եղել, որին միջամտել են փողոցում քայլող մարդիկ, և երեք անձինք հեռացել են տարածքից։

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասները տեսանյութում։
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ