25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մինչև տարեվերջ բյուջեում փոփոխություններ կանի՝ առանց խորհրդարան գալու. ԱԺ-ն օրենքն ընդունեց

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 101 կողմ և 17 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը խորհրդարանն ընդունեց կողմ 87, դեմ 16, ձեռնպահ 16 ձայների հարաբերակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կողմ 117, դեմ 0, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ