24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ մի կարգ ու կանոն: Ով ինչ ուզում, երբ ուզում, որտեղ ուզում, անում է: Անիմաստ պարետատուն և անիմաստ որոշումներ. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն այսօր:
Զարթնում եմ անորոշ, տխուր և հոգնած:

Կորոնավիրուս և արտակարգ դրություն:

Ոչ մի կարգ ու կանոն: Ով ինչ ուզում, երբ ուզում, որտեղ ուզում, անում է: Անիմաստ պարետատուն և անիմաստ որոշումներ: Անիմաստության անիմաստ չկառավարում:

 

Տնտեսություն:

Շարունակում է մնալ կորզող բնույթի: Երկրում ստեղծվող անորակ արժեքի գերակշիռ մասը տեղի է ունենում մի քանի ընտանիքների պատկանող ձեռնարկություններում:
Իսկ տնտեսական ենթակառուցվածքները կառավարում են գաղութարարները: Այս համատեքստում տնտեսական վիճակի ապակայունացումը ու անկումը դառնում է տրամաբանական: Վիճակն ավելի է սրում վաշխառու բանկային համակարգը:

Վարչապետ:

Իշխանության կրող` մեծ լեգիտիմությամբ, սակայն բամբասկոտ լաչառ ու անպատասխանատու ընդդիմադրի վարքագծի շարունակությամբ կերպար: Պետական այր դառնալու ոչ մի նշույլ, և սա վարչապետ դառնալուց արդեն երկու տարի անց:

Ազգային ժողով:

Անիմաստ հավաքույթ, որ հավաքական առումով ունի միջինից ցածր ինտելեկտ: Հանդիսանում է հայկական և հայաստանյան արատների խտացրած կրողը: Հիմնականում մանկամիտ, սեփական ստամոքսով առաջնորդվող և նեղ աշխարհընկալմամբ արարածներ, որոնք սնվում են հարկ վճարողների հաշվին, սակայն համարում են, որ դա իրենց քիչ է և ժողովուրդն իրենց պետք է երախտապարտ էլ լինի: Իհարկե կան հատուկենտ պարկեշտ և խելացի մարդիկ, բայց սրանք եղանակ չեն փոխում, քանի որ կան նաև նախորդ ԱԺ-ից մնացած ֆեոդալներ և օլիգարխներ:
Վիճակը երբեմն ավելի է սրվում, երբ նախկինում մի նավակիկի մեջ եղածները միմյանց մեղադրում են դրսերում թափառող ինչ-որ մի հոգնածի ծառա լինելու մեջ: Այստեղ իհարկե միմյանց սկսում են ստորացնել մինչև վերջ բոլոր հնարավոր (մանկամիտներին հասու) ձևերով` սրա հետ թաղելով պառլամենտարիզմն ու պետական գործչի կերպարն ու դրանք երբևէ ունենալու հույսը:

Պետական մեքենա:

Նախկինում կոռումպացված, ռեսուրսներ վատնող և կորզող համակարգի կերտող և երաշխավոր գործիք: Նախկինը վերաբերվում է միայն կոռուպցիա եզրույթին (իհարկե վերապահումով), իսկ մնացյալը ավելի վատ վիճակում է, քանի որ գործում է վերը նկարագրած չկայացած վարչապետի անկառավարելի կառավարման ներքո: Ուստի անհասկանալի է, թե ինչ են անում, ինչի համար և ուր են տանում երկիրը:
Մի խոսքով, դարձել է երկրում անորոշության, ռեսուրս վատնելու, անգործության և արդյունքում քաոսի հովանավորն ու երաշխավորը:

Իրավապահ և արդարադատության համակարգեր:

Շարունակում են բացակայել: Սրանց գործելու մոտիվն ու դրանց կառավարման հիմնական միջոցը կոռուպցիան էր: Երեխաները` ի դեմս նշված կերպարով վարչապետի, եկան, ասեցին ոչ մի կոռուպցիա, ու դրա փոխարեն ոչինչ չառաջարկեցին` չարեցին (փողի մասին չէ խոսքը): Ավելին համարելով, որ իրենք լուրջ խնդիրներ են լուծում` սկսեցին ինքնապարգևատրվել: Այս համակարգերն էլ արդյունքում ավելի են դեգրադացվել, քանի որ զսպող և խրախուսող միջոցի բացակայությունը հանգեցրել է տոտալ անգործության:

Արդյունքում, մարդկանց գլխում և կենսակերպում ինքնադատաստանն է:

Ժողովուրդ:

Տանջված ու կեղեքված հանրույթ, որ վերջին քսան և ավել տարիներին հաջողացրել է շարունակաբար իր միջի վատին դարձնել իր պետության կառավարիչ, որոնք անխնա շահագործել և թալանել են: Ներկայում թալանչիներին փոխարինել է երեխաների խմբով, որոնք կարողանում են ինքնապարգևատրվել, զբաղված անգործ լինել ու պոռոտախոս դատարկաբանությամբ զբաղվել: Արդյունքում նախկին քաղաքական թալանչիներին պատժելու և տարածը հետ բերելու հույսը ժողովրդի մոտ արդեն մարում է: Եվ ժողովուրդը կվերադառնա մինչ այս հուսալի աշխատող լուծման` ոտքով քվեարկության:

Այս ամենը տեղի է ունեունում Հայաստանում հիմա 21-րդ դարում: Չնայած Ահնիձորի այն գյուղացին ճիշտ էլ նկատել էր. «ինչ 21-րդ դար, մենք դեռ 1-ին դարում ենք»:

Բարի լույս Հայաստան»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ