29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջարկում եմ նշել, որ Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում․ Մակինյան

642F8544-62F5-45C7-9E30-42043A922373

Հարգելի տիկին Գևորգյան, անչափ շնորհակալ եմ այս հույժ կարևոր «տեղեկատվությունն» ուշ ժամի հրապարակելու համար։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Սերժ Սարգսյանի ընտանիքի փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը, թե «վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում»։ Այդ գրառումը  «չափազանց կարևոր էր Եվրոպական դատարանում մեր վերջնական հաղթանակը գրանցելու համար», գրել է Ամրամ Մակինյանը եւ հետգրություն թողել․ 

«Հ.Գ. Ձեր հաջորդ գրառման մեջ առաջարկում եմ նշել, որ Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում»։

Մանե Գեւորգյանի գրառմանն արձագանքել է նաեւ Միքայել Մինասյանի փաստաբանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը։

«Հարգելի տիկին Gevorgyan, որպես Միքայել Մինասյանի փաստաբանական թիմի անդամ, միանալով պարոն Մակինյանի հայտնած շնորհակալությանը, կխնդրեի Ձեզ չնահանջել և ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումների շարքը։ Կանխավ շնորհակալ եմ»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ