20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանն ասում էր՝ պետական համակարգը հանրապետականացված է, այսօր էլ ՔՊ-ացված է. Բաբկեն Հարությունյան

Ջրօգտագործող 15 ընկերություններին վերահսկելը շատ բարդ է, ավելին՝ անհնար: Չկա թափանցիկություն, այն դեպքում, երբ խոսքը մեծ գումարների մասին է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

«ՋՕ-երը չունեն կայքեր, թափանցիկության ուղղությամբ որևէ քայլ չի արվել, մեխանիզմներ չկան՝ վերահսկելու, թե ինչպես են ծախսվում գումարները, ինչի համար են ծախսվում: Իշխանությունն ուղղակի ամեն գնով հասնում է նրան, որ ՋՕ-երում պաշտոնների նշանակվեն իրենց մարդիկ: Համակարգը կոռուպցիոն է: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետական համակարգը, տարբեր կառույցները հանրապետականացված են, այսօր էլ ՔՊ-ացված են:

Խնդրեմ, մի օրինակ՝ Արտաշատի ՋՕ-ի տնօրենին կռվով-դավով հանեցին, նրա փոխարեն նշանակեցին ՔՊ-ի Արտաշատի պատասխանատուին: Վեդիի ՋՕ-ի պետ նշանակել են Արարատի մարզպետի փեսային: Էս չե՞ք, է՞ս էր ձեր կադրային քաղաքականությունը: Բայց քանի որ ոռոգման համակարգը փայլուն հնարավորություն է տալիս՝ ինչ ուզել անելու, իշխանությունը մտածում է՝ ինչո՞ւ իրենք չօգտվեն», – նկատեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ