20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի եւ ՀՀ բնապահպանության նախարարության գիտնականները:

Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական եւ բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառներում պետական քաղաքականության ձեւավորմանը եւ ռազմավարության մշակմանը:

Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդի անդամներին, իր շնորհակալությունն է հայտնել համագործակցության եւ աջակցության պատրաստակամության համար եւ հույս հայտնել, որ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը թույլ կտա առավել ճիշտ եւ գիտականորեն հիմնավորված մոտեցումներ ցուցաբերել հետագա նախաձեռնություններում:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հանրապետությունում հիմնախնդիր հանդիսացող եւ հրատապ լուծում պահանջող ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների կառավարման եւ պոչամբարների հետ կապված հարցերը:

Գիտատեխնիկական խորհրդի նիստում որոշում է ընդունվել ներկայացնել առաջարկություններ` խորհրդի հաջորդ նիստի օրակարգը ձեւավորելու եւ 2015-ի աշխատանքային ծրագիրը հաստատելու նպատակով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ