20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության քննարկման միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Էվրենսել» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի քննարկման և առերեսման միակ վայրը հիմնադրման 100-ամյակը նշող Թուրքիայի խորհրդարանն է:

«Այս հողի վրա տեղի է ունեցել հայերի ցեղասպանությունը: Ոչնչացվել է հայ ժողովուրդը և նրա մշակութային ժառանգությունը: Սակայն դրա հետ չեն առերեսվել 105 տարվա ընթացքում, ավելին՝ աջակցություն է ստացել ժխտողական քաղաքականությունը»,-ասել է Փայլանը:

Փայլանը հիշեցրել է, որ մինչև հիմա Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով փողոցներ կան: Նա ընդգծել է, որ նման կործանարար քաղաքականությունը և տեղի ունեցածի հետ չառերեսվելը կարող է հանգեցնել տեղի ունեցածի կրկնության:

Հայազգի պատգամավորը նշել է, որ Թուրքիայում ատելության հողի վրա նմանատիպ գործողությունները շարունակվում են քուրդ ժողովրդի դեմ:

«Էրդողանի ուղղած ցավակցությունները կարևոր են: Դրանք սկսվել են 2013 թվականից: Սակայն ցավակցություններով հանդերձ նա շարունակում է նմանատիպ մի քաղաքականություն վարել` լրագրողներին ու քաղաքական գործիչներին բանտերում պահելով»,-հայտարարել է Կարո Փայլանը:

Հայազգի պատգամավորը նշել է նաև, որ տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի ամոքում վերքերը» և ինքը խորհրդարանի առաջիկա նիստում առաջարկելու է առերեսվել տեղի ունեցածի հետ և արդարացի բնորոշում տալ Հայոց ցեղասպանությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ