24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Անուղղելի ստախոսությունը շարունակվում է». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անուղղելի ստախոսությունը շարունակվում է

Աժ «Իմ քայլը» փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաև ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ «…Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները»:

Լավրովի կողմից հայտարարված՝ 2019թ.-ին համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է այդքան էլ չի մտահոգել ձեզ: Փաստորեն ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում է՛լ անուղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին:

Երբ արտաքին քաղաքականության կարևորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին՝ այլևս հետևություններն առավել քան տխուր են դառնում:

Իսկ հետաքրքիր է, ու՞մ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ի՞նչն ենք բանակցել, և ինչը ո՛չ: Լավրովին չեք խաբի, քանի, որ նա և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն թե ձեր հետ ե՞րբ, և ի՞նչ են պայմանավորվել, ու ամենայն հավանականությամբ 2019թ. Լավորվը պատահական չի նշել: Վստահ եմ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններին էլ են լավ պատկերացնում:

Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ