28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգություն”-ԲՀԿ փոխհրաձգություն

image_4587

ԱԺ ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այն փաստին, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ չստորագրեց “Հարսնաքար”-ի գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ,  լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում համոզմունք  էր հայտնել, որ  “Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացակայում քաղաքից ու նա հրաժարվել է ստորագրել ձևաթղթի տակ”:

Henaran.am-ի հետ զրուցում ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար, կուսակցության վարչության անդամ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ արդեն երկու օր է, 15 անգամ պատասխանել է. “Րաֆֆի Հովհաննիսյանը  քաղաքում չէ  և տեխնիկապես հնարավոր չի եղել ստորագրել”:

Ի դեպ  Նարիա Զոհրաբյանը նշել էր, նաև որ “Ժառանգության” անդամների գործելաոճը մշտապես եղել է կանխատեսելի եւ, որ “Ժառանգությունը” մշտապես գործում է խիստ ուղղորդված ծրագրի շրջանակներում և  կատարում իր վրա իջեցված հանձնարարականը :

Ռուբեն Հակոբյանը  չցանկացավ մեկնաբանել Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարությունը` նշելով, որ պատրաստ   է միայն քաղաքական հայտարություններ մեկնաբանել,իսկ նման հայտարությունները, Ռուբեն Հակոբյանի խոսքով,  քաղաքականության հետ որևէ կապ չունեն :

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց հավաքել պատգամավորների 44 ստորագրություն, ինչը հարկավոր էր, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Համավեց ընդամենը 21 ստորագրություն:

Հասկանալի է, որ ստորագրույունների հավաքման գործում էական նշանակություն ուներ ԱԺ` մեծությամբ երկրորդ խմբակցության` ԲՀԿ-ի դիրքրոշումը: ԲՀԿ-ական պատգամավորները, սակայն, ինչպես պարզ դարձավ, արդեն ամառային հանգստի են մեկնել եւ Հայաստանում չեն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ