20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կայացել է Նալբանդյան-Վաշաձե հանդիպումը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը:

Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:

Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:

Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ