24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հոգևորականության գործունեության մեջ երբեմն տեսնում ենք ավելի շատ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից բխող գործունեություն․ Փաշինյան

Հայաստանում հոգևորականությունը հիասթափվելու լուրջ տեղիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ հիասթափվելու պատճառ ունի հոգևորականությունը ժամանակակից Հայաստանում, որովհետև ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման արդյունքում մեծ բացեր ու պորբլեմներ ունի և սա հոգևորականների համար առաջացնում է լրջագույն հիաթափություններ», – ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ այսօր հոգևորականության գործունեության մեջ երբեմն քաղաքական ինտրիգներ են նկատվում․

«Շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն, երբեմն՝ քաղաքական ինտրիգներ, քան՝ աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն», – ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հիասթափություններ են սպասվում նաև մի շարք այլ խմբերի՝ սփյուռքի որոշ կառույցներին, նյութական ակնալիքներով հեղափոխությանը միացած մարդկանց, ռուսամետներին, արևմտամետներին, օլիգարխիային, կրիմինալիստներին։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ