23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Օղորմի մեր արդարադատությանը․․․Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Վե՛րջ․․․ ավարտվեց թավշյա  Հայաստանի ժողովրդավարության գովքն անող հեքիաթը։ Ապրիլի 17-ին դրվեց  վերջին  քարը։ Ինչո՞ւ։  Որովհետև այդ օրը ցույց տվեց, է թե իրականում  ինչ արժեն ժողովրդավարական արժեքները նոր կոչվող, բայց իրականում հայկականության հետ կապ չունեցող իշխանությամբ ներկա  Հայաստանում։

Եվ այսպես, օրը լի էր սպասումներով։ 

Նախ,  ողջ օրը սպասում էինք դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնությանը։ Օրվա կեսերին վերջապես հայտարարվեց, որ նա ներկայացել է աշխատանքի, իսկ օրվա վերջում տեղեկացրին, որ նա կրկին արձակուրդ է վերցրել, և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը նշանակել է մայիսի 8-ին։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել՝ ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ նրա խափանման միջոցը փոխելու հարցով։ Իրավաբանների պնդմամբ՝ սա անհապաղ քննության ենթակա հարց է, բայց որն արդեն ձգվում է ամիսներ։

Աննա Դանիբեկյանն ինքը  գիտե իր այս հակաիրավական ու հակամարդկային արարքի իրական պատճառները, բայց  թող չնեղանա այն փաստից, որ ինքը  տապալեց մարդ ու դատավոր կոչվելու հանրային վեթինգը։  Նա մենակ չէ, նույն վեթինգը չեն անցել նաև ԲԴԽ-ն, հատկապես  նախագահ  Ռուբեն Վարդազարյանը  և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը (մնացածներին փաստաբանները լավ կիմանան)։

Հետաքրքիր է, 2019-ի հունիսի 25-ին որևէ մեկը  կմտածե՞ր, որ հնարավոր կլինի  անել ավելի հակաօրինական արարք, քան դատավոր Արմեն Դանիելյանի կողմից դատավարության մի կողմին ձայն չտալը և Ռ․ Քոչարյանին կրկին կալանավորելը։ Բայց արի ու տես, որ  գործում է «էլ բեթարից ազատի»  երևույթը, և կարելի է պարզապես առանց  որևէ պատճառաբանության  գործն անվերջ ձգձգել։ 

Մարդկային վեթինգ չանցած  այս դատավորները եթե անցենԱրդարադատության նախարարության ընդունած  վեթինգը (կասկածող չկա, որ կանցնեն), ուրեմն վերջնականապես գլխիվայր պետք է շրջել արդարության և օրենքի մասին դարերով ձևավորված   պատկերացումները։

Իսկ օրը շարունակվեց ավելի խորհրդավոր  սպասումներով, քանի որ վարչապետն ազդարարեց,  որ ժամը 20-ին  ուղերձ պետք է հղի  ժողովրդին։ 

Այստեղ թերևս պետքէ խոստովանել, որ  սովետական կրթութուն ու դաստիարակություն ստացած մեր սերունդը, չնայած անդադար հիասթափություններին,  դեռևս   բավականին միամտորեն հավատում է ասպետականությանը, և հատկապես  պետություն ղեկավարից լրջախոհություն է ակնկալում։ Այսինքն՝ տրամաբանորեն սպասելի էր, որ ազդարարվող ուղերձը լուրջ  ասելիք պետք է որ  ունենա։ Իսկ ելնելով  ողջ աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված,  ազատազրկման վայրերից բանտարկյալներին  ազատելու տենդենցից՝ թվում  էր, թե ուղերձը դրան պետք է առնչվի։ Հատկապես, երբ վերջին օրերին Հայաստանում դրա շուրջ անընդհատ նոր զարգացումներ են տեղի ունենում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ազատազրկման վայրերում գտնվող անձանց նկատմամբ մարդասիրություն դրսևորելու կոչը, և դրան հետևած մի փոքր խմբի վայրահաչոցներին աշխարհի հայության խստագույն դատապարտումները  պետք է որ խելամիտ կազմակերպությանը  կամ անձին հասկացնեին, որ հանրության վերաբերմունքն լրջորեն փոխվել է ի վնաս իրենց։

Արդեն իրենց կոշտ գնահատականերն  են հայտնում նաև միջազգային հեղինակավոր կառույցները, ինչպես օրինակ ՝  «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության  «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում»  զեկույցում մանրամասն  անդրադարձ էր կատարվում Ռոբերտ Քոչարյանի գործին, դատարանների շենքերն  արգելափակելու փաշինյանական  կոչին։

Այս պայմաններում լիովին  ակնկալելի էր, որ վարչապետը  մտադիր է ինքը մեծահոգաբար    ավետել  որոշ դատապարտյալներին ներում շնորհելու կամ  ոմանց խափանման միջոցը փոխելու իր մարդասիրական քայլը։  Քանզի  խելացի գործիչը կօգտվեր վերջը չերևացող անհեռանկար դատական այս գործից քիչ թե շատ պատվով դուրս գալու այսպիսի հնարավորությունից։

Ավաղ, ամանորյա ուղերձի ժանրով  կրկնվեցին  ամեն օր  ներկայացվող թվերը։ Ոչ մի էական բան։ Խոսքեր, խոսքեր, խոսքեր,  որոնց ետևում կարանտինի պատճառով օրվա  ապրուստից զրկված հազարավոր հուսահատ մարդիկ են։

Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ստեղծվեց,  որ 5 ժամ առաջ՝ անոնսն անելիս, կարևոր ասելիք ուներ, ինչը կամ փոշմանել է, կամ չի ստացվել   ․․․ և ստիպված ուղերձը վերածվեց հաշվետվության։

Զգացողություն է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ներքին և արտաքին օղակները  սեղմվել են այն աստիճան, որ մնացել է մեն-միակ  անհրաժեշտությունը՝  ազատել նրան։ Բայց դարձյալ չեն կարողանում անել այն, ինչն ի վերջո պետք է արվի։ Վախկոտություն է դա, թե քինանախնդրության բարձրակետ՝  արդեն հոգեվերլուծողների խնդիրն է։ Եվ ընդհանրապես,  ողջ այս հետապնդումը վաղուց արդեն դուրս է եկել իրավական-օրինական դաշտից, քաղաքական-մարդկային դաշտից, և տեղ ունի միայն հոգեբուժության բաժնում։

Ինչպես երևում է մոլորակի փորձից, մարդկությունը կսովորի ապրել  կորոնավիրուսի հետ , ինչպես որ ստիպված ապրում է սպիդի,  քաղցկեղի ու շաքարային դիաբետի հետ․․․ Ավելի սարսափելին քո պետության մեջ տիրող անարադարությունն ու  խտրականությունն է, երկակի ստանդարտներն են ու սուտը,  անվերջ ու համատարած սուտը։

Լիա Իվանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ