19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր սիրտը ցավ է ապրում, երբ Հովվապետի հորդորները պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ. Ֆրանսիայի Թեմի հոգևորականներ

Ֆրանսիայի Թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։

Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան և մարդասիրական մաղթանքները և հորդորները պետական բարձրաստիճան և որոշ այլ պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ և մատուցվում լայն հասարակության ուշադրությանը՝ մեկ անգամ եւս առիթ հանդիսանալով թշնամական տրամադրությունների սրացման և ավելորդ շաղակրատությունների՝ հանդեպ մեր Սրբություն Սրբոց Մայր Եկեղեցին և Հայոց Հայրապետը։

ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի սանձարձակ հարձակումների երբեք չէր ենթարկվել մեր Եկեղեցին։ Փոխարեն սիրո և հանդուրժողականության քարոզով եկած հեղափոխոխությունից ծնված գործերով Մորը հզորացնելու ջանքեր գործադրելու նվիրական նախաձեռնությունների՝ այսօր տեղի են ունենում Ծնողին լքելու և հայհոյելու՝ արդեն ծիսական երանգ ստացած և սովորական դարձած սրբապիղծ և ազգադավ դրսևորումներ։

Բազմիցս իրեն մեր Եկեղեցու զավակ հռչակած Ալեն Սիմոնյանի և մյուսներին հորդորում ենք վերագտնել հավատարիմ որդու և նվիրյալ զավակի իրենց ընթացքը և ձեռնարկել քայլեր՝ շտկելու մոլորյալի իրենց կեցվածքը։

Վստահ ենք Ալեն Սիմոնյանը և մյուսները քաջածանոթ են Սուրբ Գիրքին և մանավանդ անառակ որդու մասին ոսկե առակին։  Հորդորում ենք վերընթերցել այն (Ղուկաս 15։11-24) և «մեղա յերկինս եւ առաջի քո» աղոթքով վերադառնալ՝ ներում ստանալու հույսով եւ ակնկալիքով։
Եկեղեցին մշտապես սիրում է և ներում է շնորհում իր զավակներին՝ շինական թե իշխանական։ Եվ պարարտ եզը պատրաստ է մորթվելու միայն հոր գիրկն ընկնելուց, ներում հայցելուց եւ ներման արժանանալուց հետո»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ