25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նիկոլը հեռանալու է համաժողովրդական ճնշման տակ». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մի քանի հրապարակումներ տեսա, թե ինչպես են նորաստեղծ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ քաղաքական վերլուծության ենթարկում, թե ով է Նիկոլին իշխանությունից հեռացնելու և ով է գալու Նիկոլի փոխարեն։

Փորձառություն ունենալու դեպքում այս հարցի պատասխաններն առավել քան տեսանելի են։ Նիկոլը հեռանալու է համաժողովրդական ճնշման տակ՝ բոլոր քաղաքական, հասարակական առողջ ուժերի համատեղ ջանքերով։

Իսկ ով է լինելու Նիկոլի փոխարինողը, նույնպես որոշելու է ժողովուրդը։ Նիկոլը երեկ Ազգային ժողովի ամբիոնից մանիպուլացիա էր անում՝ այն էլ ցածորորակ։ Մի՛ եղեք Նիկոլի պես, մի՛ կրկնեք իր քարոզչական կտերը։

Իսկ մնացած կապերի մասին՝ իբրեւ Հանրապետականի և Նիկոլի միջև, կառաջարկեմ ընդհանրապես զուսպ լինել և զերծ մնալ նման հարցերից, որովհետև մեզ մոտ էլ գայթակղություն է առաջանում՝ հասկանալու, թե նման տեսակետներ հայտնող շրջանակները ում հետ և ինչ կապ կարող են ունենալ իրականում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ