19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրում եմ եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի. Նիկոլ Փաշինյան

Ես արդեն հանձնարարել եմ՝ ուսումնասիրեն Վանաձորում հացի թանկացման հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ բոլոր ապրանքները թանկացել են, անգամ հացը, համ գիտեն ժողովրդի վիճակը, համ ուզում են այս ամենից մի բան պոկած լինեն, Վանաձորում գները սարսափելի են, եթե այսպես լինի, ժողովուրդը սոված է մնալու, ինչո՞վ է պայմանավորված գների այս աճը։

«Ես այսօր առավոտյան վերցրել եմ խոշոր առեւտրային ցանցերի իրավիճակը եւ խոշոր առեւտրային ցանցերում, իմ ձեռքի տակ եղած տվյալներով հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո, տեղի են ունեցել եւ այդ թանկացումները մեզ անհանգստացնում են»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը ներկայացրեց, թե  ինչ հակաթանկացումայի քայլեր են ձեռնարկել. «Թանկացումների մի մասը կարող է կապված լինել օրինակ արտարժույթային տատանումների հետ եւ այս ռիսկը կառավարելու համար կառավարությունը ներկրողներին տալիս է արտոնյալ վարկեր, որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերից եւ այս գործիքի կիրառմամբ, որն արդեն սկսել է գործել այդ հակաճգնաժամային առաջին միջոցառումը, մենք պետք է աջակցենք, օգնենք, այնտեղ որտեղ անհրաժեշտ է նաեւ վերահսկենք, որպեսզի գների անվերահսկելի աճ տեղի չունենա։

Գիտեք, որ ԵՏՄ շրջանակներում պայմանավորվեցինք եւ ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը 2020 թվականաի հունվարի 1–ից բարձրացել էին, մենք բանակցեցինք եւ այդ բարձրացումները վերադարձրինք նախկին մակարդակի եւ շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի եւ մաքսատուրքերն առաջիկա 6 ամիսների համար կիջնեն, մասնավորապես՝ մսի, կարագի, բրնձի, արեւածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների եւ մենք հմոզված ենք, որ այս գործողությունները որոշոկիորեն կմեղմեն գնաճը։ Խնդրում եմ եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի։ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, մենք իրար հետ բոլոր դժվարությունները կհաղթահարենք։ ՀՀ–ն ունի բավարար պաշարներ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ