25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դիմում է Հայաստանի նախագահին ու վարչապետին

«Գոլոս Արմենիի»-ն հրապարակել է գեներալ-լեյտենանտ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի բաց նամակը Հայաստանի ղեկավարությանը, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ պարոն Արմեն Սարգսյան և Հայաստանի Հանրապետության Մեծարգո Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան:

Տարածաշրջանում ծառացած համաճարակի և տարածաշրջանային պատերազմի մարտահրավերների արտակարգ պայմաններում Հայաստանի, Արցախի և Համաշխարհային Հայության համախմբման շահերից ելնելով՝ պատիվ ունեմ դիմելու Ձեզ հետևյալ խնդրանքով:

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հոլովույթում առաջատար պետությունների առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մարդասիրական մղումը` ողղված ռիսկային խմբերում գտնվող անձանց կալանավայրերից ազատմանը (60 տարեկանից բարձր), նպատակահարմար է, որ ՀՀ իշխանությունները նախաձեռնեն ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավայրից ազատ արձակումը՝ օրինաչափության հիման վրա (նա 65 տարեկան է և բժշկական հաստատության ախտորոշման համաձայն բուժման կարիք ունի):

Ռիսկային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ՝ ուղղված կորոնավիրուսային համաճարակի և անվտանգային մարտահրավերների պայմաններում հայ հանրության համախմբմանը:

Հ.Գ.

Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի հանրության համախմբմանը նպատակաուղղված իմ դիմումը ՀՀ Մեծարգո Նախագահ պարոն Ս. Սարգսյանին՝ 2008 թ. մարտի մեկի գործով կալանավորվածների՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի ներման խնդրանքով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ