25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսի դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք. հաստատվել է 11 նոր դեպք. Փաշինյան

Կորոնավիրուսի դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երեկ 263 թեստավորում է իրականացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։

«Սա լավ լուր է այսօրվա համար», – ասաց Փաշինյանը:

 «Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը և կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին, – ասաց վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսից 68-ամյա քաղաքացի է մահացել. սա արդեն 8-րդ մահվան դեպքն է Հայաստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ