24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոլորտի կառավարումը բակալավրական փորձաշրջան չէ. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ՉԷ

«Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել»,- գրում է 168.am-ը:

Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ լուրջ հարված է մեզ նման փակ/ landlocked/, դեպի ծով ելք չունեցող երկրի համար:

 

Ընդամենը ամիսներ առաջ, ազգային փոխադրողի մասին մտածելու և տրանսպորտային, ավիացիոն քաղաքականություն մշակելու փոխարեն, «հիանում էինք» մի քանի տասնյակ հազար դոլար ճամփորդությունների վրա մսխած, նույնքան էլ պարգևավճար ստացած և ընդամենը տարակուսելի, մի քանի անփառունակ չվերթ Հայաստան բերած թիթեռնիկով:

Եվ ու՞ր է հիմա ՔԱ-ի պետը: Պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից՝ ապացուցելով երկրում իրականացվող կադրային քաղաքականության մերկությունը, սեփական քաղաքականության չգոյությունը, այդպիսի քաղաքականություն մշակել-իրականացնելու անունակությունը: Եվ, գոնե ինձ համար, հաստատ, մի դիտարկում ևս՝ այս հողի հետ կապ չունեցող ու նրա ցավը չկիսող մարդիկ հեռու պիտի լինեն որոշումներ կայացնելուց: Կառավարումը, որոշում կայացնելը, ոլորտային քաղաքականություն մշակելը ռոմանտիկ, կարճատև տուրիզմ չէ, ոչ էլ՝ բակալավրական փորձաշրջան:

Ի դեպ, տասը օր առաջ Կառավարությանը ներկայացրած մեր՝ ՀՅԴ փաթեթում, հետևյալ առաջարկությունը կա.

«Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով»:
Իհարկե, վստահ չեմ, որ կլսեք, կմտածեք, կգործադրեք…չէ՞ որ դուք ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ ձեզանով է սկսվում…

Ե՞րբ է գալու լրջանալու պահը, դուք պատկերացնու՞մ եք իրական մարտահրավերները, հակաճգնաժամային կառավարման պատասխանատվությունը…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ