23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հարգելի սիրելիներն» էլ, բնականաբար, ծափ կտան՝ ինչպես սովորաբար. Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱԺ-ն քննարկում է մարդու ազատությունները սահմանափակող օրենքի նախագիծ։ Մարդիկ իրենց տարրական ազատություններն ու անձնական կյանքի իրավունքը պաշտպանելու համար փողոց դուրս չեն գա՝ վիրուսի վախով պայմանավորված։ Իսկ օնլայն հարթակում քննարկումների հիմնական թեման կլինի Արցախյան ընտրությունները։ Սորոսական “իրավապաշտպանները” իրենց չեն ճղի կառավարության շենքի դիմաց, ինչպես դա կանեին, ասենք 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին կամ իրենց ասած՝ Սերժի վախտ։ Կեղծ “ակտիվիստները” չեն անհանգստանա իրենց ազատությունների սահմանափակման էս կոպիտ դրսևորումից, դե որովհետև հիմա ոչ թե իրենց են հետևելու այլ հետևողն իրենք են՝ իրենց կանտորան։
Ցանկացած ոք, ով կփորձի պայքարի որևէ նշույլ ցույց տալ՝ բողոքի ակցիա կազմակերպելով, տեղն ու տեղը քրեական հոդվածով կդատվի՝ “կառանտինի պայմանները խախտելու և վարակի պոտենցիալ տարածող դառնալու” մեղադրանքով։ “Հարգելի սիրելիներն” էլ, բնականաբար, ծափ կտան՝ ինչպես սովորաբար, իրենցից և իրենց միայն դա է հասնում։

Խոստովանենք, որ վատ կոմբինացիա չեն մտածել լիբեռաստ ուղեղային կենտրոնները։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի պարադոքսալ ժամանակներում երբ գործողության մեջ կարելի է տեսնել “ազատականության” բռնապետություն․․․

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ