23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար․ Ռուստամ Բադասյան

Աժ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության ժամանակ համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու հարցը։

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանիցհետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված զանգերի ֆիքսումը, եթե մարդիկ իրենց տներում նստած են և շփումներ չեն ունենում այլ անձանց հետ։

«Գիտեք, որ 14-օրվա ժամկետը ռիսկային է վարակակրի հետ շփումը հետևանքներ առաջացնելու համար։ Այդ ինֆորմացիան լոկացիայի հետ մեկտեղ անհրաժեշտ է հասկանալու համար, թե վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Տարբեր օպերատորների տեղեկատվությունն է մի տեղ հավաքվում և մի օպերատորից մյուսին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար», – ասաց նախարարը։

 Եղիազարյանը նաև հետաքրքրվեց, թե տեխնիկական առումով ինչպես են պատրաստվում ֆիքսել, եթե, օրինակ, անձը սմարթֆոն չի օգտագործում կամ էլ սմարթֆոնի վրա «ջիպիէս» համակարգը միացված չէ։

Բադասյանը նշեց, որ եթե անձը վարակված է և նրա հետ կոնտակտավորվածները պարզ են, կարող է զանգից հետո պահանջվել, որպեսզի անձը հավելված օգտագործի, որի միջոցով ավելի հեշտ կլինի տեղը որոշել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ