20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին` հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀՀ պետական բարձր պարգևների` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և Պատվո շքանշանի արժանացած Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա համաշխարհային երաժշտարվեստի երախտավորներից մեկի, լայն աշխարհայացքի տեր մտավորականի և վառ անհատականության` Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին, ում հետ իմ յուրաքանչյուր հանդիպումը ջերմությամբ եմ հիշում: Անուրանալի է նրա ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում:

Քշիշտոֆ Պենդերեցկու ապրած կյանքը, հիրավի, աստվածաշնորհ առաքելություն էր:

Աստված թող լուսավորի և խաղաղության մեջ պահի նրա ազնիվ հոգին:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Քշիշտոֆ Պենդերեցկու այրուն` Էլժբիետա Պենդերեցկային, անվանի մտավորականի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»-, ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ