19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՊՀ-ում կա 81 թափուր տեղ, բայց ռեկտորը գոհ է քննական արդյունքներից

Այս տարի Մայր բուհի  ուսանող է դարձել  5408 դիմորդ, որից  381-ը  պետպատվերի, շրջանակներում: Այսօր ” Հենարան” ակումբում հրավիրված  ասուլիսում  հայտարարեց  ԵՊՀ ռեկտոր  Արամ Սիմոնյանը, հավելելով,  որ ԵՊՀ  դիմորդների թիվն ավելացել է շուրջ 500-ով:

Ընդունված դիմորդներից  238-ի 18 տարին  լրացած է,  և նրանք պետք է  զորակոչվեն  բանակ, և հանրապետական ընդունող  հանձնաժողովը  արդեն որոշում է ընդունել,այն բուհերում, որտեղ կլինեն զորակոչված ուսանողներ, մեկկիսամյակի ուսման վարձը վճարելու դեպքում կհրամանագրվեն բուհի կողմից և երկու տարի անց`վերադառնալուց հետո, կսովորեն այն համակարգով, ինչով ընդունվել են”,- տեղեկացրեց պրն Սիմոնյանը, նշելով, որ “եթե  բանակից վերադառնալուց  հետո ուսանողը չցանկանա  սովորել  բուհում,  ապա գումարը  կվերադարձվի,  քանի որ բուհը  տվյալ ուսանողին  ծառայություններ չի  մատուցել”:

Մրցակցությունը այս տարի  մեծ է եղել միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության,արևելագիտության, ռոմանոգերմանական, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի, ֆակուլտետներում:  Սակայն 27  թափուր տեղ  մնացել է քիմիայից և էկոլոգիայից, 18 տեղ` կենսաֆիզիկայից: Ընդհանուր  առմամաբ ԵՊՀ-ում  այս տարի մնացել է 81 թափուր տեղ:

Արամ  Սիմոնյանը կարծում  է, որ այս բացը գալիս է դպրոցներից, քանի որ  աշակերտները լավ չեն  սովորում հատկապես ֆիզիկա առարկան:

Ռեկտորը տեղեկացրեց, որ այս տարի համալսարանում  բացվել է կովկասագիտության ֆակուլտետ, որտեղարդեն ընդունված 50 ուսանողները կսովորեն ադրբեջաներեն, վրացերեն և գրաբար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ