19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Ավինյանը կիլոմետրերով հեռու է արդյունավետ արտակարգ դրություն կառավարելուց։ Դա պետք է անեն կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Արմեն Սարգսյանը

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանություննները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ ասված է այդ ստատուսներում՝ պետք է 100% իրականացնել։

Մարտի 24-ի առավոտյան ՀՀ-ն ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը 72, Վրաստանը 65։ Նիկոլականները ֆեյսբուքում անմիջապես քոմենթ են անում. այդ երկրները ստում են։ Գիտե՞ք՝ ստում եք դուք։ Ավելին՝ դուք՝ այս իշխանության խամաճիկներդ, այսօրվա ղեկավարները (Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան և Արարատ ՄիրզոյանՄ) ունե՞ք բավականաչափ կամք ու գրագիտություն՝ հասկանալու, թե ինչո՞ւ են վարակվածներն այդ երկրներում համեմատաբար քիչ։ Ուսումնասիրե՞լ եք։ Կրկնում եմ պատճառները։

1. Այդ երկրներում մտցված է կարանտին։ Բաքուն կարանտինի մեջ է։ Այդ երկրներում, ի տարբերություն մերոնց, լոլոների մասին (արտակարգ դրություն, դատական պրոցեսներ և այլն) օրենքներ ու որոշումներ չեն ընդունում։ Ո՞ւմ է պետք մեր արտակարգ դրությունը։ Միայն իշխանությանը՝ մամուլը վերահսկելու մասո՞վ։ Այլ մեխանիզմ, կոնկրետ գործիք այդ արտակարգ դրության մեջ չկա։

2. Քանի՞ անգամ եմ գրել. համաճարակը հաղթելու համար պետք է շղթաները փակել։ Այսինքն, կարանտին Երևանում, Էջմիածնում, Մեղրիում, Չարենցանվանում, Մրգաշատում և այլն։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ այդ վիրուսը կա։ Այնպիսի կարանտին, երբ այդ բնակավայրից դուրսուներս անելու համար պահանջվում է անցաթուղթ պարետի ստորագրությամբ։

2. Ամբողջությամբ պետք է ստերիլիզացնել գյուղատնտեսության, սննդի, էլեկտրաէներգետիկայի, կապի, հեղուկ վառելանյութի ոլորտները։

3. Տիգրան Ավինյանը կիլոմետրերով հեռու է արդյունավետ արտակարգ դրություն կառավարելուց։ Դա պետք է անեն կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Արմեն Սարգսյանը։

4. Վարակվածի հետևից գնալը և նրա շփման շրջանակները պարզելը՝ որպես վիրուսի դեմ պայքարի հիմնական միջոց, չի աշխատել Չինաստանում, Հվ. Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում և այլն։

5. Կարգի բերեք ԱԺ-ն։ Մ՞իթե կարելի համաճարակը տարածելու համար նախատեսել ազատազրկում (գնա ազատազրկման վայրերում տարածի՞), դատ և այլն։ Տուգանում ենք ու վերջ։ Ինչպե՞ս կարող է երկրի ԱԺ-ն նման անպտուղ գործունեությամբ զբաղվել։

Լավ մնացեք
Տանից դուրս մի եկեք, առանց դիմակի և ձեռնոցի ման մի եկեք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ