19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեպտեմբերի 15-ին Հայաստանը կմաքրվի կենցաղային աղբից

Սեպտեմբերի 15-ին կանցկացվի “Հայաստանն առանց աղբի” համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը, որը կիրականացվի “Let’s do it! Armenia” շարժման եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի “Հակոբյան” բնապահպանական կենտրոնի շնորհիվ: “Let’s do it! Armenia” շարժման ղեկավար Արսեն Գասպարյանը եւ “Հակոբյան’ կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ “Մենք կարող ենք” շարժումը պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` շարժմանն աջակցելու նպատակով եւ ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով, քանի որ աշխարհի մի շարք երկրներում բնապահպանական միջոցառումներն իրականացվում են երկրի ղեկավարի բարձր հովանու ներքո:

“Let’s do it” շարժման հիմնական նպատակն է միավորել հասարակական եւ բիզնես սեկտորները եւ իրականացնել “Հայաստանն առանց աղբի” գաղափարը, այն է` մեկ օրում մաքրել Հայաստանը կենցաղային աղբից եւ տարածել աղբի տեսակավորման գաղափարը: Աղբահավաքից հետո աղբը կհաձնվի վերամշակող ըկերություններին:

Արսեն Գասպարյանը հայտնեց, որ բնապահպանական ՀԿ-ներին եւ պետական կառույցներին ծրագրում ներգրավելու նպատակով հուլիսի 20-ին տեղի կունենա “Let’s do it! Armenia” կոնֆերանսը, որին կմասնակցեն շուրջ 200 կազմակերպություններ:

Շարժումը կամավորական է եւ առանց տարիքային սահմանափակման: Ինչպես նշեց շարժման համակարգողը, ի տարբերություն մյուս երկրների` բիզնես սեկտորը Հայաստանում շատ պասիվ է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ