24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գիշերվա ժամը 1։30 րոպե դուռս ծեծեցին 2 ոստիկան եւ պահանջեցին, որ ես հեռացնեմ Ֆեյբուքյան գրառումը

Հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը տեղեկացնում է, որ իր գրառման համար իրեն են այցելել ոստիկանները եւ հորդորել հեռացնել գրառումը։ Նա, մասնավորապես, նշում է.«Հենց հիմա, գիշերվա ժամը 1։30 րոպե դուռս ծեծեցին երկու ոստիկան եւ պահանջեցին որ ես հեռացնեմ Ֆեյբուքում արված այս գրառումը «Հայաստանում վարկվածների թվից երկու հոգի գտնվում են ծանր վիճակում» հղումը՝ worldometrs.info :

Այս գրառման կապակցությամբ ոմն Ani Aslanyan-ը գրեց հետեւյալը՝ «Tigran Avinyan, պարոն Պարետ , խնդրում եմ լինել հետևողական նման ինֆորմացիա են տարածում ու անհիմն խուճապ առաջացնում»։ Եւ ահա մեր հպարտ ոստիկանությունը գիշերվա, արդեն 1։50 րոպեին շարունակում է դուռս ծեծել եւ պահանջել, որ ես հենց հիմա իր աչքի առաջ ջնջեմ գրառումս։ Չեմ ուզում այստեղ քննարկել, թե որքանով է միջազգային տեղեկատվական կայքի տվյալները «խուճապ առաջացնում», հատկապես ոմն Անի Ասլանյանի մոտ, բայց եթե ՀՀ կառավորության եւ ոստիկանության կարծիքով գիշերը դուռ ջարդելով են պայքարում համաճարակի հետ, ես շնորհավորում եմ մեզ բոլորիս»։

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է պարետ։ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 52-ն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ