19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ամենը կատարվել է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար․ սա խոսքի ազատության ճնշում է․ Արմեն Թավադյան

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը նպատակ ուներ հեռուստաալիքին վնասելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Ապացուցվեցին բոլոր կասկածները, որ մենք ունեինք առ այն, որ մեր հեռուսաընկերության սեփականատերը կալանվորվել է հատուկ 5-րդ ալիքին վնասելու, աշխատանքները դժվարացնելու, մեր լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու պատճառով, երկու կարծիք այստեղ արդեն չունենք», – ասաց նա։

Վերջինս ընդգծեց, որ այս ժամանակահատվածում հեռուստաալիքը դժվար օրեր է ապրել նաև ֆինանսական առումով։

Արմեն Թավադյանն իր հերթին անօրինական և անհիմն որակեց իր նկատմամբ գործողությունները:

«Այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ի վրա, որից մեկի սեփականատերը ես եմ։ Սա ճնշում է խոսքի ազատության վրա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ