23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ վարակված է 8 մարդ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Հայաստնում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով՝ այսպիսով դառնալով 8։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է՝ երկու դեպքերն էլ նույն շրջանակից են, այս պահին իրենց լավ են զգում։
«Հատուկ գանգատներ չունեն, նրանց ընտանիքներն արդեն իսկ մեկուսացված են։ Պարզվում է՝ արդյոք այլ մեկուսացման կարիք ունեցող անձինք կան, թե ոչ։ Այս պահին մենք ունենք 8 հաստատված դեպք, որից 5-ը նույն խմբից են։ Դա, իհարկե, վատ է, բայց համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը։ Եվ հետևաբար, կարող ենք փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են և ոչ թե 8»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ