25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրերում

Ըստ շրջանառվող լուրերի կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության  ծրագրերում։

Տեղեկացանք, որ չեղարկվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երիտասարդական կազմակերպության Երեւանի եւ մարզերի շուրջ 200 ներկայացուցիչների հետ, դադարեցվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասապրոցեսը, վերանայվել է մարզային այցերի ժամանակացույցը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները.«Հաշվի առնելով կորոնավիրուսի սրընթաց տարածումը մենք վերանայել ենք մեր աշխատանքային պլանները՝ խուսափում ենք մասսայական միջոցառումների կազմակերպումից, սակայն կենտրոնական գրասենյակը եւ բոլոր տարածքային գրասենյակները աշախտում են բնականոն ռեժիմով»։

news.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ