19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չեղարկե՛ք անիմաստ և վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը

Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղևորների մոտ։ Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաև նրան, որ այն արագ տարածվում է Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում և Իսպանիայում։

Հիվանդությունը արագ տարածվում է նաև մնացած աշխարհում, և երեկ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի): Երեկ ԱՄՆ Նախագահ Թրամփը հայտարարեց, որ 30 օրով դադարեցվում է Եվրոպայից այցելուների մուտքը ԱՄՆ, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակաների պատմության մեջ։ Համաճարակը դարձավ գլոբալ աղետ, և այլևս ոչ մի երկիր երաշխավորված չէ նրա հարվածից։

Մեզ ժամանակն է դա գիտակցել։ Վերջին շաբաթվա ընթացքում ողջ թափով վերսկսված ատելության քարոզը և համաճարակը միասին վերցված կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին։ Ժամանակն է դա վերջապես գիտակցել, դադարացնել առաջինը, և սկսել իրապես պայքարել երկրորդի դեմ։ Չեղարկե՛ք անիմաստ և վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը, խստացրե՛ք վերահսկողությունը սահմաններին, մարդկանց ըստ հնարավորության տուն ուղարկե՛ք, գնե՛ք անհրաժեշտ դեղամիջոցներ և սարքավորում, և պատրաստվե՛ք դիմագրավել համաճարակին։

Ավետիք Չալաբյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ