23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ:

«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,-ընդգծել է նա,-Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ավանդը»:

«Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,-նշել է գլխավոր քարտուղարը:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ