19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչինչ չի փոխվել եւ ապրիլի 5-ը չի լինի Նոր Հայաստանի ծննդյան օր. «Ժառանգության» նախագահ /տեսանյութ/

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ նշելով, որ քարոզարշավի մեկնարկը ցույց է տալիս, որ մեծ հաշվով Հայաստանում ոչինչ չի փոխվել:

«Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի», – պնդում է կուսակցությունը այսօր հրապարակած հայտարարությունում։

Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգությունում» համարում են «պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության եւ կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ