25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը սպառնում է, Սերժ Սարգսյանի աջակիցները՝ պատրաստվում. Հրապարակ

Սերժ Սարգսյանի կուսակիցները, աջակիցները եւ նույնիսկ զինակից գործարարները՝ Արկադի Համբարձումյան՝ Դերժավա, Արայիկ Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, կրկին պլանավորում են, որ մարտի 26-ին, ՀՀ երրորդ նախագահի գործով դատական հաջորդ նիստին մարդկանց տանեն դատարանի մոտ՝ բողոքի ակցիա անելու:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, թեեւ առաջին պիկետից հետո իշխանությունները նրանց մեսիջներ են ուղարկել, որ կարող են հարկային տեռորի ենթարկվել, սակայն գոնե այս պահին որոշել են չնահանջել:

Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը կայացավ փետրվարի 26-ին, որի առիթով 3 հազարից ավելի մարդ էր հավաքվել դատարանի մոտ։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է դիզվառելիքի գործով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ