26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հոսնի Մուբարաքին բանտ են վերադարձրել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ռազմական հոսպիտալից վերադարձրել են բանտի հիվանդանոց, գրում է “Ալ-Ահրամ”-ը:

Նախօրեին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել էր Մուբարաքին վերադարձնել բանտի հիվանդանոց նրա վիճակի կայունացումից հետո: Նման որոշում է կայացվել հատուկ բժշկական հանձնախմբի զեկույցի հիման վրա: Հանձնախումբը օրերս հետազոտել է նախկին առաջնորդի առողջական վիճակը եւ եզրակացության  եկել, որ նրա վիճակը կայունացել է:

2012-ի հունիսի 2-ին Մուբարաքը ցմահ բանտարկության ենթարկվեց 2011-ի սկզբին ազգային ապստամբության ժամանակ ցուցարարների մահվան համար: Դատից անիջապես հետո Մուբարաքին տեղափոխեցին բանտի հիվանդանոց, որտեղ նրա վիաճկը կտրուկ վատացավ: Հունիսի 20-ին Մուբարաքը սրտի կաթված ստացավ, տեղեկություն հաղորդվեց, որ նա կլինիկական մահ է տանում: Նրան անմիջապես տեղափոխեցին ռազմական հոսպիտալ, որտեղ էլ նա գտնվում էր մինչ հուլիսի 16-ը: Մուբարաքի առողջության մասին պաշտոնական տեղեկություն շատ քիչ է հաղորդվում: Նրան բուժող բժիշկները մինչեւ հիմա էլ թույլ չէին տալիս տեղափոխել նախկին առաջնորդին:

Այժմ Կահիրեի դատարանը քննարկում է Մուբարաքի` բանտից վաղաժամկետ արձակման հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ