25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստան ժամանող ուղևորներին հարցաթերթիկ են լրացնել տալիս, սակայն դրանք հետ չեն վերցնում. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երևան ժամանելիս ինքնաթիռում հարցաթերթիկ են տրամադրել բոլոր ուղևորներին, որպեսզի լրացնեն անուն–ազգանուն, հեռախոսի համար, ՀՀ–ում բնակության հասցեն։ Նպատակը, ըստ նրա, այն է, որ որևէ մեկի մոտ նոր կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել մյուսներին։ Սակայն լրացված հարցաթերթիկն այդպես էլ չեն հավաքել։ Գրառման մեջ ասվում է.

«Երբ օդանավը ժամանում էր Երեւան, ուղեկցորդուհին հարցաթերթիկ բաժանեց, որտեղ պետք է լրացնեինք չվերթը, մեկնման վայրը, նստատեղը օդանավում,ինչպես նաեւ անձնական տվյալներ՝ անուն ազգանուն, հեռախոսի համար, Հայաստանում բնակության հասցեն։ Ուղեկցորդուհին բացատրեց, որ այս քայլը Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, եւ նպատակն այն է, որ օդանավի ուղեւորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել նաեւ մյուսներին։ Ինչ խոսք, գովելի քայլ է հայրենի իշխանությունների կողմից։

Սակայն զարմանալի կլիներ, եթե ամեն ինչ հարթ ընթանար։ Իսկ տարօրինակությունը սկսվեց հենց ժամանումից հետո, երբ ժամանման սրահում փնտրում էի պատասխանատուին, ով պետք հավաքեր եւ մուտքագրեր ժամանողների տվյալները։ Երկարատեւ անպտուղ փնտրտուքից հետո լրացրած հարցաթերթիկը ստիպված նետեցի աղբարկղը:

Հենց այսպես էլ ապրում ենք ու պայքարում կորոնավիրուսի դեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ