25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ եւ ԲՀԿ լիդերները շփվել են. Հրապարակ

Աբովյանում Պալաչի ու նրա երթուղային գծերի վարորդների գործադուլից եւ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ կապված ստորագրահավաքին ԲՀԿ-ի չմասնակցելուց հետո Ծաղկաձորում` “Լավագույն սպորտային ընտանիք” միջոցառման ժամանակ հանդիպել են ՀՀ նախագահն ու ՀԱՕԿ նախագահը: Վերջինս երեք ամենափոքր մասնակից երեխաներ ունեցող ընտանիքներին հարյուր հազարական դրամ (ընդհանուր` 300 հազար դրամ) է նվիրել, հետն էլ մասսայական սպորտի մասին լուրջ ելույթ ունեցել: Միջոցառման ողջ ընթացքում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը իրար կողքի են նստած եղել եւ, ըստ ականատեսների, շփվել են նույն` “նախագահ ջան” ֆորմատով, ինչն առավել “խորացել” է սպորտբազայի ռեստորանում ճաշի ժամանակ, որտեղ` կրկին միմյանցից անբաժան, նույն սեղանի շուրջ նստել են ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի երկու լիդերները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ