25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի նշանակման մասին վարչապետը մարտի 19-ին որոշում կկայացնի

ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է վերնշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։

«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրավապահ համակարգում պրոբլեմներ կան։

«Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա, ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք», – ասաց նա։

Վարչապետն ասաց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։

«Մենք, կարծում եմ, ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ