25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ». Գևորգ Պետրոսյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ կոչ արեց չշեղվել բովանդակությունից և անբովանդակ ելութներ չունենալ:

Հակոբյանի կոչին արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել:

«Հարգելի պարոն Հակոբյան, Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»: Օրինակ, ես երբեք ինձ թույլ չեմ տա ասել, որ Դուք կամ մեկ այլ պատագմավոր անբովանդակ ելույթ է ունեցել», – ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով փաթեթով առաջարկվող փոփոխություններին, որոնցով նախատեսվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի,  Պետրոսյանն ասաց, որ անկախ մասնագիտական ունակություններից՝ 25 տարեկան երիտասարդն իրավունք չունի և չի կարող որոշել մարդկային ճակատագրեր:

«Այդտեղ արդեն հետադարձ չկա, այդտեղ արդեն սխալի դեպքում փրկություն չկա: Այն, որ տարիքը շնորհք է ավելացնում մարդուն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, պատահական չի աստված, կյանք է դրված դրա մեջ», – ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ