19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը  (International Women of Courage), որտեղ նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։ Կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի օգնական Բրոք Բիերմանի հետ:

Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա  կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված մեծ համերգին:  Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային։

Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ:  Նույն օրը երեկոյան  վարչապետի տիկինը կվերադառնա Երեւան։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ