23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս իշխանությունը ՀՀ պատմության մեջ ամենաանիմաստ և անլուրջ իշխանությունն է. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթութ Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։

Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում։ Կարծես թե նրանց մոտ դա ստացվում է, ինչն ավելի վտանգավոր է դառնում մարտի 5-ին Մոսկվայում Պուտինի և Էրդողանի սպասվող հանդիպման համատեքստում։

Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության ֆոնին Թուրքիան ձգտում է Արցախը ներառել մերձավոր արևելյան թնջուկի կարգավորման օրակարգ՝ ընդլայնելով աշխարհաքաղաքական գործընթացների տարածաշրջանային ընդգրկվածությունը։

Մինչ այդ Էրդողանը Բաքվում հանդիպել էր Ալիևի հետ և երկկողմանի օրակարգից դուրս չէր մնացել նաև Արցախի հիմնախնդիրը։ Իսկ այդ ժամանակահատվածում Հայաստանում <այո> և <ոչ> են քարոզում, այսինքն թիթեռ են նկարում . . . Նորից եմ ուզում կրկնել. այս իշխանությունը Հայաստանի պատմության մեջ ամենաանիմաստ, անբովանդակ ու անլուրջ իշխանությունն է։ Մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում . . .»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ