24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում». Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման քննարկված հարցին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Երեկ, մարտի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Անկարա, որտեղ հանդիպում ունեցան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Իմ առաքելությունը տեսնում եմ այս խնդիրների լուծման գործում»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ