25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի

Մեծ պահք, օր իններորդ

Տեր Աստված ասում է.

-Որդյա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահի՛ր քո սրտում, որպեսզի երկարեն կյանքիդ օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն:

-Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես:

-Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի:

-Դու քո աչքին իմաստուն մի՛ թվա, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից:

(Առակաց գիրք 3:1-7)

Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ