29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Կորոնավիրուսը ճիշտ պահին Փաշինյանին օգնության հասավ»

106220

Մինչ Հայաստանում կորոնավիրուսի խնդիրը աստիճանաբար լուրջ հանրային մտահոգություններ է սրում, առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց պատասխանը դեռ ստանալ է պետք։ Եվ առաջին հերթին՝ Հայաստանում կորոնավիրուսի առկայության պաշտոնապես հաստատելու հետ կապված։

Այսպես, Փաշինյանն այդ մասին հայտարարեց այսօր գիշերը՝ հիմնավորելով, թե հենց այդ պահին է ի հայտ եկել երկրում կորոնավիրուսով վարակակիրի առկայության մասին կրկնակի հետազոտության արդյունքը։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ լաբորատոր արդյունքն ի հայտ եկավ այսօր առավոտյան Փաշինյանի ծրագրած ապրիլմեկյան հիշատակի երթից հաշված ժամեր առաջ, գրում է Իրավունքը եւ հարցնում. 

«Պատահականությո՞ւն է․ այդպես էլ կարող է լինել, սակայն նման պատահականությունների հավանականությունը չնչին է։ Լավ, ընդունենք այդ չնչին հավանականությամբ տարբերակը։ Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ Փաշինյանը երթը հետաձգեց։ Եթե ունենք ընդամենը մեկ վիրուսակիր, այն էլ՝ Իրանից ժամանած, ու որին ու նրա շփման հնարավոր շրջանակներին մեկուսացրել են, ապա ի՞նչ մտահոգվելու խնդիր կար․ Փաշինյանը կարող էր հանգիստ երթն իրականացնել, հաշվի առնելով նաեւ, որ նա դա պետության համար շատ կարեւոր էր համարում։ Ի՞նչ է, երթի ժամանակ մարդիկ իրար հե՞տ են շփվելու։

Բայց չէ՞ որ եթե դա վտանգավոր է, ապա անմիջապես պետք է սահմանափակվեր զանգվածաբար մարդկային շփման բոլոր տարբերակները, ընդհուպ՝ սահամնափակվեր փողոցային շարժը։ Բայց ոչ, մարդկային զանգվածները հանգիստ շարժվում են փողոցներում, որոշ խոշոր սուպերմարկետներում, ինչպես միշտ, նույն հրմշտոցն է, հանրային տրանսպորտում մարդիկ սովորականի պես իրար շալակ ելած երթեւեկում են, իրենց համար հանգիստ գործում են հանրային մնացած բոլոր հաստատությունները։ Այն դեպքում, երբ, օրինակ, սուպերմարկետներում, որպես փակ տարածքներ, վարակի տարածման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երթի ժամանակ կլիներ։

Իսկ ահա կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հենց փաշինյանական երթից ժամեր առաջ կորոնավիրուսի առկայության հայտնաբերման փաստի մասին բավականին ուշագրավ միտք հայտնեց․ «Գիտեք, դժվարանում եմ ասել՝ պատահակա՞ն էր հենց այս պահին կոկոնավիրուսի ի հայտ գալը, թե՝ ոչ․ այս մասին կան խոսակցություններ, սակայն ոչ ավելին։ Սակայն մեկ բան կարող եմ վստահաբար ասել․ հենց այդ պահին կորորանավիրուսի ի հայտ գալու փաստը մեծ ծառայություն մատուցեց Փաշինյանին։

Բանն այն է, որ նրա շրջապատում կար լրջագույն մտավախություն, որ երթը, մեղմ ասած, մարդաշատ չի լինելու, որի հետեւանքները կարելի է ենթադրել։ Մինչեւ իսկ կար տեսակետ, որ պետք է վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ տեղում ներկա-բացակայի սկզբունքով մարդկանց բերել։ Սակայն կար նաեւ այն մտավախությունը, որ դրանից աղմուկը շատ ավելի մեծ կլիներ, օրինակ, մասնակիցները հենց սեփական մաշկի վրա կզգային Փաշինյանի «ժողովրդականության» իրական պատկերը, որը հաստատ հանրաքվերի ժամանակ իր դերը կունենար։ Այսինքն, շատ ցանկալի էր գտնել հարմար պատրվակ՝ երթից խուսափելու համար, եւ կորոնավիրուսը ճիշտ պահին Փաշինյանին օգնության եկավ։ Մնացածը, կարելի է նաեւ կռահել»»։

Ս․Աբրամյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ