20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այդ նույն ժողովուրդը վաղը կարող է ուզել Փաշինյանին մաս-մաս անել, ի՞նչ է, պիտի թո՞ւյլ տանք

Անդրադառնալով հանրաքվեին:

Միանշանակ ապօրինի գործողություն է, որը բազմաթիվ մարդկանց հանցագործ դարձնելու միտում ունի: Որևէ իրավական կամ հանրային անհրաժեշտություն չկար և չկա Սահմանադրությունը փոխելու համար: Ժամանակն է արդեն վերջ դնել ՀՀ մայր օրենքը օրվա իշխանության քիմքին հարմարացնելու արատավոր պրակտիկային:

Այդպես ոչ թե ժողովրդավարություն են կառուցում, այդպես միայն անարխիա են ստեղծում: Իսկ եթե հաշվի առնենք Փաշինյանի միապետական նկրտումները` Սահմանադրության փոփոխությունը նրա ճաշակով`պարզապես աղետալի կլինի մեր երկրի և ժողովրդի համար:

Պետք է բոլորին բացատրել, որ անթույլատելի է ապրիլի 5-ի հանրաքվե կոչվածին մասնակցելը: «Ժողովուրդն է ուզում» ծեծված, ես կասեի` բռնաբարված կարգախոսը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Այդ նույն ժողովուրդը կարող է ուզել նաև գլխատված մարդկանց տեսնել, այդ նույն ժողովուրդը կարող է ուզել գնալ, կամրջից ցած նետվել, այդ նույն ժողովուրդը վաղը կարող է ուզել Փաշինյանին մաս-մաս անել: Ի?նչ է, պիտի թո՞ւյլ տանք:

Եվ վերջապես, ինձ ասեք, թե ո՞վ է ՀՀ-ում համարվում ժողովուրդ` նիկոլապաշտնե՞րը, քոչարյանականնե՞րը, սերժականնե՞րը, դաշնակցականնե՞րը, ֆեյքե՞րը, քֆուր գրող կանա՞յք, կանանց սպառնացող տղամարդի՞կ, թե՞ բոլորը միասին:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ