25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաշար ալ-Ասադը քիմիական զենք է օգտագործել Հոմսում /վիդեո/

Սիրիայի ապստամբները հայտարարել են կառավարական ուժերի վրա ամբողջական հարձակման` “Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում”  գործողության մասին, հաղորդում է “AFP”-ը:

Հոմս քաղաքում ապստամբների հրամանատարության եւ Սիրիայի ազատագրման բանակի ռազմական խորհրդի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն սկսել է երկուշաբթի երեկոյան տեղի ժամանակով ժամը 8-ին` “ի պատասախան Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից իրագործվող դաժան սպանություններին եւ վայրագ հանցագործություններին”:

Հայտարարության մեջ գործողությունը բնութագրվում է որպես “առաջին ռազմավարական փուլ` ուղղված ողջ երկիրը համընդհանուր քաղաքացիական անհնազանդության վիճակի հասցնելուն”:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել մամլո ասուլիսում` խոսելով սիրիական հակամարտությունից` նշելով, որ այն արդեն ստանում է համակրոնական բնույթ, իսկ երկրում ակտիվանում է “Ալ-Քաիդան”: Լավրովը կրկին անգամ նշել է, որ ՌԴ-ը աջակցում է ալ-Ասադին եւ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միաժամանակ Սիրիայի դեսպանը Բաղդադում` Նավաֆ ալ-Ֆարիսը, հայտարարել է, որ կան տեղեկություններ, ըստ որոնց ալ-Ասադի վարչակարգը Հոմսում մասամբ քիմիական զենք է օգտագործել:

http://youtu.be/wXmbiRbOFg8

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ