18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի և Ստվերի համագործակցության պտուղը` կակաֆոնիա և կատաստրոֆա

Լսե՞լ եք Նիկոլի անտաղանդության հերթական նմուշի` «Այո»-ի պրոպագանդային նվիրված ոտանավորի խոսքերով գրված «քարոզչական հիթը»։

Ես, օրինակ, այսօր միայն բախտ ունեցա առերեսվելու «հեղափոխական մշակույթի» այդ գլուխգործողի հետ, այն էլ պատահաբար։ Չգիտեի նույնիսկ, որ «կոմպոզիտորը» պատահական մեկը չէ` նախկին նախարա՜ր, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագա՜հ և վերջապես կարկառուն քայլարած Մխիթար Հայրապետյանի հարազատ եղբայրն է. նույն Նիկոլի հեղափոխական քայլերգի` «Քայլում եմ, քայլում եմ, քայլում… Մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ»-ի հեղինակը` Ստվեր մականունով…

Ինչո՞ւ Ստվեր, և ինչո՞ւ հենց նրան վիճակվեց «ազվուչկա» անել Փաշինյանի «ստեղծագործական մտքի» սույն գոհարը, դժվար է ասել, բայց որ «վ իտոգե» անհարմար բան է ստացվել` կատաստրոֆա և կակաֆոնիա բառի բուն և փոխաբերական, ուղղակի և անուղղակի իմաստով, երկու կարծիք լինել չի կարող…

Ասեք, որ հակասահմանադրական հանրաքվեին «շա՜՜՜տ կը վայելե»…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ