19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունն ուզում է ներքաշել է նաև ՀՀ քաղաքացիներին

Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական։ Հանրաքվեի է դրված Սահմանադրության արդեն իսկ ուժը կորցրած 213–րդ հոդվածում փոփոխություններ անելու հարցը, ինչն իրավական առումով նոնսենս է։ Հանրաքվեի որոշումը խոցելի է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։

Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունը ներքաշել է խորհրդարանական մեծամասնությանը և ուզում է ներքաշել նաև ՀՀ քաղաքացիներին։

Հարկ է ընդգծել, որ իր լիազորությունների շրջանակներում այս քաղաքական արկածախնդրությունը կարող էր կանխել ՀՀ նախագահը, ով, սակայն, նախընտրեց այլ տարբերակ՝ դրանով կիսելով հետագա զարգացումների պատասխանատվությունը։

Մենք արձանագրում ենք, որ․

–հանրաքվեի օգնությամբ փորձ է արվում ոչնչացնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը,

–Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ,

–ուղիղ ժողովրդավարության գաղափարի արժեզրկմամբ ու շահարկմամբ հաստատել մեկ անձի իշխանություն։

Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն։ Հանրաքվեով շեղում են հանրային ուշադրությունն Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, ինչպես նաև ձեռնասուն ՍԴ ստեղծելու միջոցով ուզում են դակել քաղաքական, տնտեսական բնույթի վիճահարույց որոշումները, այդ թվում՝ հանրային հնչեղություն ստացած միջազգային համաձայնագրերը։

Ելնելով վերը նշվածից՝ ակումբը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց։ Պետք է մերժել ոչ լեգիտիմ հանրաքվեն և մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին։

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբ

22․02․2020 թ․

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ