19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունները տագնապած են․ Հրապարակ

«Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։- ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։

Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` «Բարգավաճի» 8,27 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի» 6,3-ը, Հանրապետականի 4,7-ը, Դաշնակցության 3,8-ը։ Այս կուսակցություններն ասել են՝ բոյկոտելու են հանրաքվեն. տակը մնաց 25,6 տոկոս։

Եվ եթե ընտրություններին մասնակցի այդքան մարդ, արդյո՞ք բոլորն «այո» կասեն՝ չէ՞ որ ժողովուրդը նաեւ հիասթափություն է ապրում Նիկոլ Փաշինյանից եւ իշխանություններից, որոնք հասկանում են, որ շատ դժվար է լինելու, դրա համար էլ էսպես ձեռուոտ են ընկել»:

Արտասահմանից կգան. Փաշինյանը կոչ է արել` գալ, զարգացնել ընտրական տուրիզմը։ «Նախ` գալը բավականին թանկ հաճույք է, եւ հետո` չեմ կարծում, որ շատ մարդ կարձագանքի այդ կոչին»: Եթե հանրաքվեն չանցնի, ի՞նչ կանի մինչ այս երբեք չպարտված Փաշինյանը։ «Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ