19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական սերիալներում հաշմանդամի կերպարը սխալ է ներկայացված

Գրեթե ցանկացած սերիալում հերոսը որպես կանոն դառնում է սայլակով  հաշմանդամ: Վերջինիս ոտքերին էլ պետք է ամպայման վերմակ գցված լինի, ագրեսիվ պահվածք ունենա, կյանքի նկատմամբ  չարացած լինի, ցանկանա ինքնասպանություն գործել, բայց վերջին պահին  իր մեջ կամքի ուժ գտնի ու ոտքի  կանգնի: Սա հայկական նոր ծնվող սերիալի սյուժե չէ, այլ այժմյան հեռարձակվող սերիալների սյուժեի մի մասը:

Ունիսոն Հ/Կ փորձագետները  իրականացրած  հեռուտամոնիթորինգի արդյունքում պարզել են, թե ինչպես է հեռուստաեթերը հանդիսատեսին ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց: Հ/Կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ասում է, որ նման կերպ ներկայացնելով  հաշմանդամին` վնասակար է, քանի որ  ստեղծվում է կարծրատիպ, որ հաշմանդամը արդեն բարդույթավորված, ագրեսիվ  ու ինքնամփոփ մարդ է:

Սխալ է ներկայացնել նաև, որ հաշմանդամը ոտքի է կանգնում կամքի ուժի շնորհիվ.”Ստացվում է ,որ ով ոտքի չի կանգնում ուրեմն կամքի ուժ չունի՞ ,ես Ձեզ օրինակ ,մի՞թե ես չունեմ այդ ուժը “,-ասում է սայլակին գամված Արմեն Ալավերդյանը:

Վերջինիս խոսքով` հեռուստատեսային արտադրանք մատուցող անձինք մեծ մասամբ նույնիսկ պատկերացում չունեն տարրական տերմինաբանության մասին: Շատ հաճախ թոք-շոուների ժամանակ ծրագրի հերոսները սխալ տերմինաբանություն են կիրառում և կամ ակնհայտ խտրական-նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորում, այդ դեպքում էլ լրագրողը չի միջամտում ու չի հստակեցնում խնդիրը:

Ոչ պակաս կարևոր խնդիր է շարունակում մնալ  հայկական հեռուստաեթերում սուրդոթարգմանության բացակայությունը` մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ միայն մեկ լրատվական թողարկում է, որ ուղեկցվում է դրանով, որը  Հանրային հեռուստաընկերության եթերը չէ:

“Հայաստանի 6 հազար խուլ հաշմանդամներ, միացնելով հեռուստացույցը ստիպված են գուշակել, թե ի՞նչ է այդ պահին հեռուստաեթերում տեղի ունենում: Որքան էլ կադրերը լինեն հետաքրքիր, միևնույն է ինֆորմացիան լիարժեք չի կարող լինել նման պարագայում”,- նշեց Ա.Ալավերդյանը` հորդորելով  հեռուստաընկերություններին  հարցը լուծել գոնե լրատվական հաղորդումների մակարդակում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ